2 Samuel 20:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իմաստուն կին մը քաղաքէն կանչեց. «Լսեցէ՛ք, լսեցէ՛ք. շնորհք ըրէ՛ք, Յովաբին ըսէք. ‘Հոս մօտեցիր, որպէս զի քեզի հետ խօսիմ’»։
Armenian 2018
Այդ քաղաքից իմաստուն մի կին աղաղակեց. «Լսեցե՛ք, լսեցե՛ք, և աղաչում եմ, Հովաբին ասացե՛ք. “Մոտեցի՛ր այստեղ, որ խոսեմ քեզ հետ”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն քաղաքից մի իմաստուն կին աղաղկեց. Լսեցէք, լսեցէք, մէկ ասեցէք Յովաբին՝ Մօտեցիր մինչեւ այստեղ որ խօսեմ քեզ հետ։
Armenian Eastern Bible 1994
Մի իմաստուն կին պարսպից ձայն տուեց՝ ասելով. «Լսեցէ՛ք, լսեցէ՛ք, ասացէ՛ք Յովաբին, որ մօտ գայ, ես նրա հետ խօսեմ»։
Armenian NEA
Մի իմաստուն կին պարսպից ձայն տվեց՝ ասելով. «Լսեցե՛ք, լսեցե՛ք, Հովաբին ասե՛ք, որ մոտ գա, ես նրա հետ պիտի խոսեմ»։