2 Samuel 20:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դաւիթ Երուսաղէմ իր տունը գնաց։ Թագաւորը իր տանը պահպանութեանը համար թողուցած տասը հարճերը առաւ ու զանոնք տանը մը մէջ պահել տուաւ եւ զանոնք կը կերակրէր, բայց անոնց չմօտեցաւ։ Անոնք մինչեւ իրենց մեռնելու օրը պահուած մնացին ու որբեւարիի պէս ապրեցան։
Armenian 2018
Եվ Դավիթը եկավ Երուսաղեմ՝ իր տուն։ Եվ այն տասը հարճերին, որ թագավորը թողել էր իր տունը պահելու համար, վերցրեց և նրանց պահեց մի տան մեջ, կերակրեց նրանց, բայց չգնաց նրանց մոտ, և նրանք փակված մնացին մինչև իրենց մահվան օրը՝ ապրելով իբրև որբևայրիներ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթն եկաւ իր տունը Երուսաղէմ, եւ թագաւորն առաւ այն տասը հարճերն որ թողել էր տունը պահելու ու դրաւ մի պահեստի տան մէջ եւ նորանց կերակրեց, եւ նորանց մօտ չգնաց. Եւ նորանք պահուած մնացին մինչեւ իրանց մեռնելու օրը իբրև որբեւայրիներ ապրելով։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթը եկաւ Երուսաղէմ, իր տուն։ Թագաւորն այն տասը հարճերին, որոնց թողել էր տունը պահպանելու համար, առաւ եւ նրանց
Armenian NEA
Դավիթը եկավ Երուսաղեմ՝ իր տուն։ Թագավորն այն տասը հարճերին, որոնց թողել էր տունը պահպանելու համար, առավ և նրանց պահել տվեց մի տան մեջ, կերակրեց նրանց, բայց նրանց չմերձեցավ։ Հարճերը մինչև իրենց մահվան օրն իբրև այրի առանձնացված ապրեցին։