2 Samuel 21:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դաւիթին օրերը իրարու ետեւէ երեք տարի սով եղաւ։ Դաւիթ Տէրոջը հարցուց։ Տէրը ըսաւ. «Ասիկա Սաւուղին ու անոր արիւնահեղ տանը համար է, քանզի անիկա Գաբաւոնացիները մեռցուց»։
Armenian 2018
Դավթի օրոք երեք տարի իրար ետևից սով եղավ. Դավիթը դիմեց Տիրոջը, և Տերն ասաց. «Այդ Սավուղի և նրա արյունահեղ տան պատճառով է, որովհետև նա կոտորեց գաբավոնացիներին»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթի օրերումը սով եղաւ երեք տարի իրար ետեւից. Եւ Դաւիթը խնդրեց Տիրոջ երեսը. Եւ Տէրն ասեց. Այս Սաւուղի եւ նորա արիւնահեղ տան համար է, որ Գաբաւոնացիներին կոտորեց։
Armenian Eastern Bible 1994
Երեք տարի իրար յետեւից սով եղաւ Դաւթի օրօք, եւ Դաւիթը դիմեց Տիրոջը։ Տէրն ասաց. «Սաւուղի եւ նրա տան արիւնահեղութեան
Armenian NEA
Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։