2 Samuel 21:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Թագաւորը Գաբաւոնացիները կանչեց ու անոնց խօսեցաւ (Գաբաւոնացիները Իսրայէլի որդիներէն չէին, այլ Ամօրհացիներու մնացորդէն էին ու Իսրայէլի որդիները անոնց երդում ըրեր էին. բայց Սաւուղ Իսրայէլի ու Յուդայի որդիներուն դէմ բարկացած ըլլալուն համար՝ զանոնք զարնել ուզեր էր։)
Armenian 2018
Թագավորը կանչեց գաբավոնացիներին և խոսեց նրանց հետ (սակայն այս գաբավոնացիները Իսրայելի որդիներից չէին, այլ ամորհացիների մնացորդից էին, և Իսրայելի որդիները երդվել էին նրանց, մինչդեռ Սավուղն ուզում էր կոտորել նրանց՝ Իսրայելի և Հուդայի որդիների նկատմամբ նախանձախնդիր լինելով)։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ թագաւորը կանչեց Գաբաւոնացիներին եւ ասեց նորանց. (բայց այս Գաբաւոնացիները Իսրայէլի որդիներիցը չեն, այլ Ամօրհացիների մնացորդիցը. Եւ Իսրայէլի որդիքը նորանց երդում էին արել. Իսկ Սաւուղն ուզում էր նորանց կոտորել Իսրայէլի եւ Յուդայի որդկանց համար նախանձելով։)
Armenian Eastern Bible 1994
Դաւիթ արքան կանչեց գաբաւոնացիներին ու խօսեց նրանց հետ։ Գաբաւոնացիները իսրայէլացիներ չէին, այլ ամորհացու արիւնից
Armenian NEA
Դավիթ արքան կանչեց գաբավոնացիներին ու խոսեց նրանց հետ։ Գաբավոնացիներն Իսրայելի որդիներ չէին, այլ ամորհացու արյունից էին, և Իսրայելի որդիները երդումով էին կապված նրանց հետ, բայց Սավուղը ուզեց կոտորել նրանց, որպեսզի վրեժ լուծի Իսրայելի ու Հուդայի որդիների համար։