2 Samuel 21:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնք թագաւորին ըսին. «Այն մարդը որ մեզ ջարդեց ու մեզ այնպէս կորսնցնել ուզեց, որպէս զի ամենեւին Իսրայէլի սահմաններուն մէջ չգտնուինք,
Armenian 2018
Նրանք ասացին թագավորին. «Այն մարդը, որը ջարդեց մեզ և որը մտածում էր, որ մենք բնաջնջվենք, և մեզանից ոչ մեկը չմնա Իսրայելի սահմաններում,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք ասեցին թագաւորին. Այն մարդը որ մեզ ջարդեց եւ նա որ մեզ համար մտածեց որ բնաջինջ լինենք եւ չգտնուինք ամենեւին Իսրայէլի սահմաններումը,
Armenian Eastern Bible 1994
Նրանք ասացին արքային. «Թող մեռնի նա, ով մեզ կոտորեց ու հալածեց, ով վճռել էր մեզ ոչնչացնել։
Armenian NEA
Նրանք արքային ասացին. «Թող մեռնի նա, ով մեզ կոտորեց ու հալածեց, ով վճռել էր մեզ ոչնչացնել։ Որպեսզի նրանք վերանան Իսրայելի բոլոր սահմաններից,