2 Samuel 22:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դաւիթ, այն օրը որ Տէրը զանիկա իր բոլոր թշնամիներուն ձեռքէն ազատեց, այս երգին խօսքերը Տէրոջը խօսեցաւ
Armenian 2018
Այդ օրը Դավիթն ասաց Տիրոջը այս երգի խոսքերը, երբ Տերը նրան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից և Սավուղի ձեռքից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթն ասեց Տիրոջը այս երգի խօսքերն այն օրը, երբոր Տէրը նորան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից եւ Սաւուղի ձեռքից։
Armenian Eastern Bible 1994
Այն օրը, երբ Տէրը Դաւթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սաւուղի ձեռքից, Դաւիթը Տիրոջն ուղղեց օրհնութեան հետեւեալ
Armenian NEA
Այն օրը, երբ Տերը Դավթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սավուղի ձեռքից, Դավիթը Տիրոջն ուղղեց օրհնության հետևյալ խոսքերը.