2 Samuel 23:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մեծ գործեր գործող Կաբեսէելացի զօրաւոր մարդու մը որդիին Յովիադայի որդին Բանիա Մովաբացի Արիէլին երկու որդիները մեռցուց։ Ձիւնի ժամանակ իջաւ ու գուբին մէջ առիւծը մեռցուց։
Armenian 2018
Բանեան, որը կաբեսելացի մի եռանդուն ու գործունյա մարդու՝ Հովիադայի որդին էր, սպանեց Մովաբի երկու կտրիճ մարդկանց ։ Նա նաև ձյան ժամանակ իջավ մի գուբի մեջ և սպանեց առյուծին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովիադայի որդի Բանեան՝ մի ժիր եւ գործունեայ մարդի որդի՝ Կաբեսէլացի՝ զարկեց Մովաբի երկու զօրաւոր մարդկանց. Եւ նա իջաւ ու զարկեց առիւծին գուբի մէջ ձիւնի ժամանակ։
Armenian Eastern Bible 1994
Բազում գործեր կատարած կաբէէղացի մի զօրաւոր մարդու՝ Յովիդայէի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիէլի երկու որդիներին։
Armenian NEA
Բազում գործեր կատարած կաբեեղացի մի զորավոր մարդու՝ Հովիդայեի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիելի երկու որդիներին։ Նա, ձյունոտ մի օր փոսի մեջ իջնելով, առյուծ էր սպանել։