2 Samuel 24:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ոռնա ըսաւ. «Արդեօք ի՞նչ պատճառով իմ թագաւոր տէրս իր ծառային եկաւ»։ Դաւիթ ըսաւ. « Այս կալը քեզմէ ծախու առնելու ու Տէրոջը սեղան մը շինելու համար, որպէս զի ժողովուրդին վրայէն հարուածը վերնայ»։
Armenian 2018
Ոռնան ասաց. «Ինչո՞ւ է եկել իմ տեր թագավորը իր ծառայի մոտ»։ Դավիթն ասաց. «Եկել եմ, որ կալը քեզանից ծախու առնեմ, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, որպեսզի աղետը դադարի ժողովրդից»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ոռնան ասեց. Ի՞նչու համար է եկել իմ տէր թագաւորը իր ծառայի մօտ. Եւ Դաւիթն ասեց. Որ կալը քեզանից ծախու առնեմ որ Տիրոջ համար սեղան շինեմ, որ հարուածը դադարէ ժողովրդիցը։
Armenian Eastern Bible 1994
Երբ Ոռնան տեսաւ իր մօտ եկող արքային ու նրա ծառաներին, ընդառաջ գնաց նրանց եւ երկրպագեց տիրոջը՝ երեսնիվայր գետին
Armenian NEA
Ոռնան ասաց. «Իմ տեր արքան ինչո՞ւ է եկել իր ծառայի մոտ»։ Դավիթն ասաց. «Կալը քեզանից գնելու, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, և դադարի ժողովրդի կոտորածը»։