2 Samuel 3:27 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ Աբեններ Քեբրոն դարձաւ, Յովաբ զանիկա դրանը ներսիդին քաշեց, անոր հետ ծածուկ խօսակցութիւն ընելու համար ու զանիկա հոն, իր եղբօրը Ասայէլին արեանը համար, սնակուշտէն զարկաւ ու անիկա մեռաւ։
Armenian 2018
Եվ երբ Աբենները վերադարձավ Քեբրոն, Հովաբը նրան քաշեց դռնից ներս՝ նրա հետ ծածուկ խոսակցություն ունենալու համար, և այնտեղ խոցեց նրա փորը՝ իր եղբայր Ասայելի արյան համար. և նա մեռավ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր Աբենները ետ դառաւ Քեբրոն, Յովաբը նորան քաշեց դռան ներսի կողմը նորա հետ ծածուկ խօսակցութիւն անելու համար, եւ նորան այնտեղ զարկեց նորա սնակուշտին իր եղբայր Ասայէլի արիւնի համար. Եւ նա մեռաւ։
Armenian Eastern Bible 1994
Մի՞թէ չգիտես Ների որդի Աբենների չարութիւնը։ Նա եկել է քեզ խաբելու, իմանալու քո ելումուտը եւ տեղեկանալու այն ամենին,
Armenian NEA
Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։