2 Samuel 4:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ո՜րչափ աւելի նոյն վարձքը կը վայլէ այն չար մարդոց, որոնք արդար մարդ մը իր տանը մէջ իր անկողնին վրայ մեռցուցին։ Հիմա անոր արիւնը անշուշտ ձեր ձեռքէն պիտի պահանջեմ ու ձեզ երկրիս վրայէն պիտի վերցնեմ»։
Armenian 2018
Որչափ ավելի այն չար մարդկանց պիտի տրվի նույն վարձը, որոնք իր տանը՝ իր անկողնու մեջ, սպանեցին արդար մարդուն. նրա արյունը պիտի պահանջեմ ձեզանից և ձեզ պիտի վերացնեմ երկրից»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որչա՜փ աւելի այն չար մարդկանցը, որոնք արդար մարդին մեռցրին իր տանը մէջ իր անկողինի վերայ. Եւ հիմա նորա արիւնը անպատճառ ձեր ձեռքիցը պիտի պահանջեմ եւ ձեզ երկրիցը պիտի վերացնեմ։
Armenian Eastern Bible 1994
Արդ, դուք՝ չա՛ր մարդիկ, իր տանը, անկողնում սպանել էք արդար մարդու։ Հիմա ես նրա արիւնը պէտք է պահանջեմ ձեզանից, ձեզ
Armenian NEA
Արդ, դուք՝ չա՛ր մարդիկ, իր տանը՝ անկողնում, սպանել եք արդար մարդու։ Հիմա ես նրա արյունը պետք է պահանջեմ ձեզանից, ձեզ պիտի վերացնեմ երկրից»։