2 Samuel 4:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն Դաւիթ իր մանչերուն հրամայեց ու զանոնք մեռցուցին եւ անոնց ձեռքերն ու ոտքերը կտրեցին ու Քեբրոնի աւազանին վրայ կախեցին։ Իսկ Յեբուսթէին գլուխը առին ու Քէբրոնի մէջ Աբեններին գերեզմանին մէջ թաղեցին։
Armenian 2018
Այդ ժամանակ Դավիթը հրամայեց երիտասարդներին, և նրանք սպանեցին, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և կախեցին Քեբրոնի ջրավազանի վրա։ Իսկ Հեբուսթեի գլուխը վերցրին և թաղեցին Քեբրոնում՝ Աբենների գերեզմանում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ Դաւիթը երիտասարդներին հրամայեց, եւ նորանք մեռցրին. Եւ նորանց ձեռքերն ու ոտքերը կտրեցին, եւ Քեբրոնի աւազանի վերայ կախեցին։ Իսկ Յեբուսթէի գլուխն առան եւ թաղեցին Քեբրոնի մէջ Աբենների գերեզմանումը։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթը հրաման տուեց իր զինուորներին, որոնք սպանեցին նրանց, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը եւ դրանք կախեցին Քեբրոնի
Armenian NEA
Դավիթը հրաման տվեց իր զինվորներին, որոնք սպանեցին նրանց, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և դրանք կախեցին Քեբրոնի աղբյուրի վրա, իսկ Հեբուսթեի գլուխը թաղեցին Քեբրոնում, Ների որդի Աբենների գերեզմանում։