2 Samuel 5:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Փղշտացիները Դաւիթին Իսրայէլի վրայ թագաւոր օծուիլը լսելով, բոլոր Փղշտացիները ոտքի ելան, որպէս զի Դաւիթը փնտռեն։ Երբ Դաւիթ այս բանը լսեց՝ բերդը իջաւ։
Armenian 2018
Փղշտացիները լսեցին, որ Դավթին թագավոր են օծել Իսրայելի վրա, և բոլոր փղշտացիները վեր կացան, որ Դավթին փնտրեն։ Սակայն Դավիթն իմացավ այդ և իջավ բերդը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթին Իսրայէլի վերայ թագաւոր են օծել, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն. Երբոր Դաւիթն այս լսեց՝ իջաւ բերդը։
Armenian Eastern Bible 1994
Այլազգիները լսելով, թէ Դաւիթը Իսրայէլի թագաւոր է օծուել, բոլորը ելան Դաւթի վրայ յարձակուելու։
Armenian NEA
Երբ այլազգիները լսեցին, որ Դավիթը Իսրայելի թագավոր է օծվել, բոլորը ելան Դավթի վրա հարձակվելու։ Երբ Դավիթն այդ իմացավ, իջավ ամրոցը։