2 Samuel 5:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու Դաւիթ Տէրոջը հարցուց. «Փղշտացիներուն դէմ ելլե՞մ, զանոնք իմ ձեռքս պիտի մատնե՞ս»։ Տէրը Դաւիթին ըսաւ. «Ելի՛ր, քանզի Փղշտացիները անշուշտ քու ձեռքդ պիտի մատնեմ»։
Armenian 2018
Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. «Գնա՞մ փղշտացիների դեմ. նրանց կմատնե՞ս իմ ձեռքը»։ Եվ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, որովհետև փղշտացիներին անպայման պիտի մատնեմ քո ձեռքը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Վեր գնա՞մ Փղշտացիների դէմ. Նորանց իմ ձեռքը կմատնե՞ս։ Եւ Տէրը Դաւիթին ասեց. Գնա. Որովհետեւ Փղշտացիներին անպատճառ քո ձեռքը կմատնեմ։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Յարձակուե՞մ այլազգիների վրայ, նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս»։ Տէրն ասաց Դաւթին.
Armenian NEA
Դավիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը Դավթին ասաց. «Հարձակվի՛ր, քանի որ անպայման քո ձեռքն եմ մատնելու այլազգիներին»։