2 Samuel 5:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն Դաւիթ Բաաղ-Փարասին գնաց ու զանոնք հոն զարկաւ ու ըսաւ. «Տէրը իմ թշնամիներս իմ ձեռքովս պատռտեց, ինչպէս ջուրերը թումբերը կը պատռտեն»։ Անոր համար այն տեղին անունը Բաաղփարասին կոչուեցաւ։
Armenian 2018
Այդ ժամանակ Դավիթը գնաց Բաաղփարասին. Դավիթը զարկեց նրանց այն տեղում և ասաց. «Տերը իմ ձեռքով կոտորեց իմ թշնամիներին, ինչպես ջրերն են թումբը քանդում»։ Դրա համար էլ այդ տեղի անունը կոչվեց Բաաղփարասին ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ Դաւիթը Բաաղփարասին գնաց. Եւ Դաւիթը զարկեց նորանց այն տեղում եւ ասեց. Տէրն իմ թշնամիներին իմ ձեռքովը պատառեց, ջրերի պատառուածքի պէս. Նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթն եկաւ Խրամատների վրայից եւ այնտեղ կոտորեց այլազգիներին։ Դաւիթն ասաց. «Տէրն իմ թշնամիներին իմ ձեռքով կոտորեց
Armenian NEA
Դավիթը եկավ Խրամատների վրայից և այնտեղ կոտորեց այլազգիներին։ Դավիթն ասաց. «Տերն իմ թշնամիներին կոտորեց այնպես, ինչպես ջրերն են բաժան-բաժան լինում»։ Դրա համար այդ տեղը կոչվեց Խրամատների վրա։