2 Samuel 5:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իսրայէլին բոլոր ծերերը Քեբրոն եկան թագաւորին ու Դաւիթ թագաւորը Քեբրոնի մէջ Տէրոջը առջեւ անոնց հետ դաշնակցութիւն ըրաւ։ Անոնք Դաւիթը Իսրայէլի վրայ թագաւոր օծեցին։
Armenian 2018
Եվ Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և Դավիթ թագավորը Քեբրոնում Տիրոջ առաջ դաշինք կնքեց նրանց հետ, և նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի բոլոր ծերերը եկան թագաւորի մօտը Քեբրոն, եւ Դաւիթ թագաւորը նորանց հետ դաշինք դրաւ Քեբրոնում Տիրոջ առաջին, եւ նորանք Դաւիթին թագաւոր օծեցին Իսրայէլի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլի բոլոր ծերերը եկան Քեբրոն, արքայի մօտ, եւ Դաւիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում, Տիրոջ առջեւ։ Նրանք
Armenian NEA
Իսրայելի բոլոր ծերերը եկան Քեբրոն՝ արքայի մոտ, և Դավիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում՝ Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին ամբողջ Իսրայելի վրա։