2 Samuel 6:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դաւիթ Մեղքողին ըսաւ. «Ես այն Տէրոջը առջեւ խաղացի, որ զիս քու հօրմէդ ու անոր բոլոր տունէն աւելի ընտրեց ու զիս Տէրոջը ժողովուրդին Իսրայէլին վրայ իշխան դրաւ։ Այո՛, ես այն Տէրոջը առջեւ կը խաղամ։
Armenian 2018
Եվ Դավիթը Մեղքողին ասաց. «Տիրոջ առաջ, որը քո հորից և նրա ամբողջ տանից ավելի ինձ ընտրեց և ինձ իշխան դրեց Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա, այդ Տիրոջ առաջ ես պիտի պարեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթը Մեղքողին ասեց. Այն Տիրոջ առաջին, որ ինձ քո հօրից եւ նորա բոլոր տանիցն աւելի ընտրեց, եւ ինձ Տիրոջ ժողովրդի Իսրայէլի վերայ իշխան դրաւ, այո, ես այն Տիրոջ առաջին խաղացի։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթն ասաց Մեղքողին. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջեւ։ Օրհնեալ է Տէր Աստուածը, որն ինձ ընտրեց եւ ոչ թէ քո հօրն ու նրա
Armenian NEA
Դավիթն ասաց Մեղքողին. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջև։ Օրհնյալ է Տերը՝ Աստված, որն ինձ ընտրեց և ոչ թե քո հորն ու նրա ամբողջ տունը։ Նա ինձ Իսրայելի՝ իր ժողովրդի վրա առաջնորդ կարգեց։ Ահա այդ Տիրոջ առաջ ես պիտի երգեմ ու պարեմ։