2 Samuel 6:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Տէրոջը բարկութիւնը բորբոքեցաւ Ոզային դէմ ու զանիկա՝ հո՛ն այս յանցանքին համար՝ զարկաւ, որը նոյն տեղը Աստուծոյ տապանակին քով մեռաւ։
Armenian 2018
Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված այնտեղ այդ սխալի համար հարվածեց նրան, և նա նույն տեղն էլ մեռավ Աստծու տապանակի մոտ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ, եւ Աստուած զարկեց նորան այնտեղ այս յանցանքի համար. Եւ նա մեռաւ նոյն տեղը Աստուծոյ տապանակի մօտ։
Armenian Eastern Bible 1994
Տէրը բարկացաւ Օզայի վրայ եւ նրա յանդգնութեան համար հարուածեց նրան այնտեղ, եւ նա մեռաւ այնտեղ, Տիրոջ տապանակի մօտ,
Armenian NEA
Տերը բարկացավ Օզայի վրա և նրա հանդգնության համար հարվածեց նրան այնտեղ, ու նա մեռավ այնտեղ՝ Տիրոջ տապանակի մոտ, Աստծու առջև։