2 Samuel 8:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դաւիթ Ադրազարին ծառաներուն ոսկիէ վահանները առաւ ու զանոնք Երուսաղէմ բերաւ։
Armenian 2018
Դավիթը վերցրեց Ադրաազարի ծառաների ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթն Ադրազարի ծառաների ոսկի վահաններն առաւ եւ Երուսաղէմ բերաւ նորանց։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթն առաւ Սուբայի արքայ Ադրաազարի ծառաների ոսկէ ապարանջանները եւ բերեց Երուսաղէմ։
Armenian NEA
Դավիթն առավ Սուբայի արքա Ադրաազարի ծառաների ոսկե ապարանջանները և բերեց Երուսաղեմ։ Եգիպտոսի արքա Սավսակիմը դրանք վերցրեց, երբ նա Սողոմոնի որդի Ռոբովամի օրոք հարձակվեց Երուսաղեմի վրա։