2 Samuel 9:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սաւուղին տունէն Սիբա անունով ծառայ մը կար։ Զանիկա Դաւիթին կանչեցին։ Թագաւորը անոր ըսաւ. «Սիբան դո՞ւն ես»։ Անիկա ըսաւ. «Ծառադ եմ»։
Armenian 2018
Եվ Սավուղի տանից Սիբա անունով մի ծառա կար. նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը նրան ասաց. «Դո՞ւ ես Սիբան». և նա ասաց. «Ծառադ եմ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սաւուղի տանիցը Սիբա անունով մի ծառայ կար, եւ նորան կանչեցին Դաւիթի մօտ, եւ թագաւորը նորան ասեց. Սիբան դո՞ւ ես. Եւ նա ասեց. Ծառադ եմ։
Armenian Eastern Bible 1994
Սաւուղի տնից Սիբա անունով մի ծառայ կար։ Կանչեցին նրան Դաւթի մօտ, եւ արքան հարցրեց նրան. «Դո՞ւ ես Սիբան»։
Armenian NEA
Սավուղի տնից Սիբա անունով մի ծառա կար։ Կանչեցին նրան Դավթի մոտ, և արքան հարցրեց նրան. «Դո՞ւ ես Սիբան»։ Նա պատասխանեց. «Ես եմ, քո ծառան»։