Acts 1:6 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Անոնք ալ մէկտեղ գալով՝ կը հարցնէին իրեն ու կ’ըսէին. «Տէ՛ր, Իսրայէլի թագաւորութիւնը այս ժամանակի՞ն նորէն պիտի հաստատես»։
Armenian 2017
Անոնք ալ մէկտեղ գալով՝ կը հարցնէին իրեն ու կ’ըսէին. «Տէ՛ր, Իսրայէլի թագաւորութիւնը այս ժամանակի՞ն նորէն պիտի հաստատես»։
Armenian 2018
Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին՝ ասելով. «Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։
Armenian 2019
Ուրիշ անգամ մը, երբ դարձեալ հաւաքուած էին, առաքեալները հարցուցին անոր. – Տէ՛ր, արդեօք հիմա՞ է ժամանակը երբ պիտի վերականգնես Իսրայէլի թագաւորութիւնը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք մէկտեղ գալով հարցնում էին նորան եւ ասում. Տէր, այս ժամանակո՞ւմն ես կանգնեցնում Իսրայէլի թագաւորութիւնը։
Armenian Eastern Bible 1994
Նրանք, մօտենալով, հարցրին նրան եւ ասացին. «Տէ՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը»:
Armenian NEA
Նրանք, իրար մոտ գալով, հարցրին նրան. «Տե՛ր, այս ժամանակո՞ւմ ես հաստատելու Իսրայելի թագավորությունը»։
Armenian Western NT 1994?
Անոնք ալ համախմբուելով՝ հարցուցին իրեն. «Տէ՛ր, այս ժամանակի՞ն պիտի վերահաստատես Իսրայէլի թագաւորութիւնը»: