Acts 12:14 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Պետրոսին ձայնը ճանչցաւ, ուրախութենէն դուռը չբացաւ, հապա ներս վազելով յայտնեց. «Պետրոս դրանը առջեւ կայներ է»։
Armenian 2017
Պետրոսին ձայնը ճանչցաւ, ուրախութենէն դուռը չբացաւ, հապա ներս վազելով յայտնեց. «Պետրոս դրանը առջեւ կայներ է»։
Armenian 2018
Նա ճանաչեց Պետրոսի ձայնը և ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազեց ու պատմեց, որ Պետրոսը դռանը կանգնած է։
Armenian 2019
եւ Պետրոսի ձայնը ճանչնալով՝ դուռը բանալու տեղ՝ ուրախութենէն ներս վազեց, աւետելու՝ թէ Պետրոսն է դրան քով կանգնողը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Պետրոսի ձայնը ճանաչեց, ուրախութիւնիցը դուռը բաց չ’արաւ. Ներս վազեց եւ պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է։
Armenian Eastern Bible 1994
Եւ ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախութիւնից դուռը չբացեց, այլ ներս վազելով պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է:
Armenian NEA
Ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազելով պատմեց, թե Պետրոսը դռան առաջ կանգնած է։
Armenian Western NT 1994?
Ճանչնալով Պետրոսի ձայնը՝ ուրախութենէն չբացաւ դուռը, հապա ներս վազելով՝ լուր տուաւ թէ Պետրոս կայնած է դրան առջեւ: