Acts 12:15 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Իսկ անոնք ըսին անոր. «Խենդեցե՞ր ես»։ Բայց ինք կը պնդէր։ Անոնք ալ կ’ըսէին. «Անոր հրեշտակը պիտի ըլլայ»։
Armenian 2017
Իսկ անոնք ըսին անոր. «Խենդեցե՞ր ես»։ Բայց ինք կը պնդէր։ Անոնք ալ կ’ըսէին. «Անոր հրեշտակը պիտի ըլլայ»։
Armenian 2018
Նրանք ասացին նրան. «Խելագարվել ես»։ Իսկ նա պնդում էր, որ այդպես է։ Նրանք էլ ասում էին. «Նրա հրեշտակն է»։
Armenian 2019
Անոնք իրեն ըսին. –Խենթեցե՞ր ես։ Իսկ անիկա աւելի կը պնդէր, թէ ճիշդ է ըսածը։ Այն ատեն ըսին. –Ուրեմն անոր հրեշտակն է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանք էլ ասեցին նորան՝ Գժուել ես. Իսկ նա հաստատում էր թէ այսպէս է. Եւ նորանք ասում էին թէ Նորա հրեշտակն է։
Armenian Eastern Bible 1994
Նրանք ասացին նրան՝ գժուել ես: Իսկ աղախինը առաւել եւս պնդում էր, թէ այդպէս է: Ապա նրանք ասացին՝ նրա հրեշտակն է:
Armenian NEA
Նրանք ասացին նրան՝ գժվել ես։ Իսկ աղախինն էլ ավելի էր պնդում իր ասածը։ Նրանք ասացին՝ Պետրոսի հրեշտակն է։
Armenian Western NT 1994?
Իսկ անոնք ըսին անոր. «Խելագարա՛ծ ես»: Բայց ինք կը պնդէր թէ այդպէ՛ս է: Անոնք ալ կ՚ըսէին. «Անոր հրեշտա՛կն է»: