Acts 13:14 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Անոնք ալ Պերգէէն գացին ու հասան Պիսիդիայի Անտիոքը եւ շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ նստան։
Armenian 2017
Անոնք ալ Պերգէէն գացին ու հասան Պիսիդիայի Անտիոքը եւ Շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ նստան։
Armenian 2018
Նրանք Պերգեից անցան, եկան Պիսիդիայի Անտիոք քաղաքը և շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ նստեցին։
Armenian 2019
Յետոյ Պերգէէն ելլելով՝ հասան Պիսիդիայի Անտիոք քաղաքը, եւ Շաբաթ օր ժողովարան երթալով նստան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք Պերգէից գնացին՝ եկան Պիսիդիայի Անտիոքը. Եւ շաբաթ օրը ժողովարանը մտան նստեցին։
Armenian Eastern Bible 1994
Պերգէից եկան Պիսիդեան Անտիոք քաղաքը. եւ շաբաթ օրը, ժողովարան մտնելով, նստեցին:
Armenian NEA
Պերգեից գնալով, եկան Պիսիդյան Անտիոք քաղաքը և շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ նստեցին։
Armenian Western NT 1994?
Անոնք ալ գացին Պերգէէն եւ հասան Պիսիդիայի Անտիոքը, ու Շաբաթ օրը մտնելով ժողովարանը՝ նստան: