Acts 13:19 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Քանանի երկրին մէջ եօթը ազգ կործանելով՝ անոնց երկիրը իրենց տուաւ որ ժառանգեն։
Armenian 2017
Քանանի երկրին մէջ եօթը ազգ կործանելով՝ անոնց երկիրը իրենց տուաւ որ ժառանգեն։
Armenian 2018
Քանանի երկրում յոթ ազգերի ոչնչացնելով՝ նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց նրանց
Armenian 2019
Ապա Քանաան երկրի բնակիչ եօթը ազգերը պարտութեան մատնելով՝ անոնց երկիրը մեր ժողովուրդին տուաւ որպէս ժառանգութիւն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Քանանի երկրումը եօթն ազգեր խորտակեց եւ նորանց երկիրը նորանց ժառանգել տուաւ։
Armenian Eastern Bible 1994
Եւ Քանանու երկրում եօթը ազգեր խորտակելով՝ նրանց հողը որպէս ժառանգութիւն տուեց նրանց:
Armenian NEA
Իսկ Քանանի երկրում յոթ ազգեր խորտակելով՝ նրանց հողն իբրև ժառանգություն տվեց նրանց շուրջ չորս հարյուր հիսուն տարի։
Armenian Western NT 1994?
Քանանի երկրին մէջ, բնաջնջելով եօթը ազգ, անոնց երկիրը տուաւ իրենց՝ որ ժառանգեն: