Acts 13:24 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Դեռ անիկա իր պաշտօնը չսկսած՝ Յովհաննէս նախապէս Իսրայէլի բոլոր ժողովուրդին ապաշխարութեան մկրտութիւնը քարոզեց։
Armenian 2017
դեռ անիկա իր պաշտօնը չսկսած՝ Յովհաննէս նախապէս Իսրայէլի բոլոր ժողովուրդին ապաշխարութեան մկրտութիւնը քարոզեց։
Armenian 2018
Նրա գալուստից առաջ Հովհաննեսն Իսրայելի ողջ ժողովրդին կանխավ քարոզել էր ապաշխարության մկրտությունը։
Armenian 2019
Բայց նախքան անոր հրապարակ գալը, Յովհաննէս Իսրայէլի ամբողջ ժողովուրդին կը քարոզէր որ ապաշխարեն եւ մկրտուին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որ Յովհաննէսը՝ նորա գալուց առաջ, կանխաւ ապաշխարութեան մկրտութիւնը քարոզեց Իսրայէլի բոլոր ժողովրդին։
Armenian Eastern Bible 1994
Նրա գալստից առաջ, նրա առջեւից գնացողը՝ Յովհաննէսը, Իսրայէլի ամբողջ ժողովրդին քարոզել էր ապաշխարել եւ մկրտուել:
Armenian NEA
Նրանից առաջ Հովհաննեսն Իսրայելի ամբողջ ժողովրդին արդեն քարոզել էր ապաշխարության մկրտությունը։
Armenian Western NT 1994?
Դեռ ան չեկած, Յովհաննէս նախապէս քարոզեց ապաշխարութեան մկրտութիւնը՝ Իսրայէլի ամբողջ ժողովուրդին: