Acts 13:6 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Անոնք պտըտելով այն [բոլոր] կղզին գացին մինչեւ Պափոս, հոն գտան սուտ մարգարէ՝ Հրեայ մոգ մը, որուն անունը Բարեյեսու էր,
Armenian 2017
Անոնք պտըտելով այն [բոլոր] կղզին գացին մինչեւ Պափոս, հոն գտան սուտ մարգարէ՝ Հրեայ մոգ մը, որուն անունը Բարեյեսու էր,
Armenian 2018
Շրջելով ամբողջ կղզին մինչև Պափոս՝ գտան մի մոգի՝ Բարիհեսու անունով հրեա սուտ մարգարեին։
Armenian 2019
Ամբողջ կղզին շրջելով՝ հասան Պաֆոս։ Այնտեղ գտան կախարդութեամբ զբաղող Հրեայ սուտ մարգարէ մը, որուն անունն էր Բար–Յեսու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ման եկան կղզին մինչեւ Պափոս. Եւ մի մոգ գտան՝ սուտ մարգարէ Հրէայ, որի անունը Բարեյեսու էր։
Armenian Eastern Bible 1994
Շրջելով ամբողջ կղզին մինչեւ Պափոս՝ այնտեղ գտան մի ոմն մոգի, որ մի հրեայ սուտ մարգարէ էր, եւ որի անունը Բարեյեսու
Armenian NEA
Շրջելով ամբողջ կղզին մինչև Պաֆոս՝ այնտեղ գտան ոմն մոգի՝ մի հրեա սուտ մարգարեի, որի անունը Բարեհեսու էր։
Armenian Western NT 1994?
Շրջելով այդ (ամբողջ) կղզին մինչեւ Պափոս՝ գտան մոգ մը, Հրեայ սուտ մարգարէ մը, որուն անունը Բարեյեսու էր.