Acts 16:19 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Երբ տեսան անոր տէրերը, որ իրենց վաստակին յոյսը կտրեցաւ, Պօղոսը ու Շիղան բռնեցին ու հրապարակը քաշեցին իշխաններուն առջեւ։
Armenian 2017
Երբ տեսան անոր տէրերը, որ իրենց վաստակին յոյսը կտրեցաւ, Պօղոսը ու Շիղան բռնեցին ու հրապարակը քաշեցին իշխաններուն առջեւ։
Armenian 2018
Եվ երբ նրա տերերը տեսան, որ իրենց եկամտի հույսը կտրվեց, Պողոսին ու Շիղային բռնելով՝ քարշ տվեցին հրապարակ՝ իշխանների առաջ։
Armenian 2019
Երբ աղախինին տէրերը տեսան թէ իրենց շահի աղբիւրը կտրուեցաւ, բռնեցին Պօղոսն ու Շիղան եւ քաշեցին հրապարակ տարին՝ իշխանութեան յանձնելու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր նորա տէրերը տեսան թէ իրանց շահի յոյսը կտրուեցաւ, Պօղոսին եւ Շիղային առան՝ քաշեցին հրապարակն, իշխանների մօտ։
Armenian Eastern Bible 1994
Երբ նրա տէրերը տեսան, որ իրենց շահի աղբիւրը կտրուեց, Պօղոսին եւ Շիղային բռնելով՝ քաշեցին դէպի հրապարակը,
Armenian NEA
Երբ նրա տերերը տեսան, որ իրենց շահի աղբյուրը կտրվեց, Պողոսին և Շիղային բռնելով՝ քաշ տվեցին դեպի հրապարակ՝ իշխանների առաջ։
Armenian Western NT 1994?
Երբ անոր տէրերը տեսան թէ իրենց վաստակին յոյսը գնաց, բռնեցին Պօղոսը եւ Շիղան, ու քաշեցին հրապարակը՝ պետերուն առջեւ: