Acts 16:37 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Պօղոս ըսաւ անոնց. «Մեզ՝ որ չդատապարտուած Հռովմայեցի մարդիկ ենք՝ յայտնապէս ծեծելով բանտը դրին ու հիմա գաղտո՞ւկ կը հանեն։ Ո՛չ, հապա թող իրենք գան ու մեզ հանեն»։
Armenian 2017
Պօղոս ըսաւ անոնց. «Մեզ՝ որ չդատապարտուած Հռովմայեցի մարդիկ ենք՝ յայտնապէս ծեծելով բանտը դրին ու հիմա գաղտո՞ւկ կը հանեն։ Ո՛չ, հապա թող իրենք գան ու մեզ հանեն»։
Armenian 2018
Իսկ Պողոսը նրանց ասաց. «Մեզ՝ անմեղներիս, որ հռոմեացի ենք, հրապարակավ ծեծեցին և բանտ նետեցին, հիմա մեզ ծածո՞ւկ են դուրս բերում. իհարկե ո՛չ, թող իրե՛նք գան և մեզ դուրս հանեն»։
Armenian 2019
Իսկ Պօղոս բանտապետին եւ նուիրակներուն ըսաւ. –Հրապարակաւ գանակոծել տուին եւ բանտը դրին մեզ, մենք՝ որ անմեղ ենք եւ մանաւանդ Հռոմայեցի. եւ հիմա ծածուկ կերպո՞վ դուրս կը հանեն։ Ո՛չ, չե՛նք ելլեր։ Թող իրե՛նք գան հանեն մեզ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց Պօղոսն ասեց նորանց. Հրապարակաւ ծեծեցին մեզ՝ անմեղներիս որ Հռովմայեցի մարդիկ ենք, եւ բանտը գցեցին. Եւ հիմա մեզ թագո՞ւն են հանում. Ոչ. Այլ թող իրանք գան մեզ հանեն։
Armenian Eastern Bible 1994
Իսկ Պօղոսը նրանց ասաց. «Հրապարակաւ գանահարեցին մեզ՝ հռոմէացի անմեղ մարդկանցս, եւ բանտ դրեցին ու հիմա թաքուն-թաքո՞ւն
Armenian NEA
Իսկ Պողոսն ասաց նրանց. «Հրապարակավ գանահարեցին և բանտ դրեցին մեզ՝ հռոմեացի անմեղ մարդկանցս, ու հիմա լռելյա՞յն են դուրս հանում մեզ. ո՛չ, այդպես չի լինի. այլ հենց իրենք թող գան և դուրս հանեն մեզ»։
Armenian Western NT 1994?
Բայց Պօղոս ըսաւ անոնց. «Թէպէտ չդատապարտուած Հռոմայեցիներ ենք, հրապարակաւ ծեծելով մեզ՝ բանտը նետեցին, եւ հիմա ծածկաբա՞ր կը հանեն մեզ: Ո՛չ այդպէս, հապա իրե՛նք թող գան ու դուրս տանին մեզ»: