Acts 17:22 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն Պօղոս Արիսպագոսի մէջ կայնեցաւ ու ըսաւ. «Ո՛վ Աթենացի մարդիկ, ամէն կողմանէ խիստ կրօնասէր կը տեսնեմ ձեզ։
Armenian 2017
Այն ատեն Պօղոս Արիսպագոսի մէջ կայնեցաւ ու ըսաւ. «Ո՛վ Աթենացի մարդիկ, ամէն կողմանէ խիստ կրօնասէր կը տեսնեմ ձեզ։
Armenian 2018
Պողոսն Արիսպագոսի մեջտեղում կանգնեց ու ասաց. «Ո՛վ աթենացիներ, տեսնում եմ, որ դուք ամեն առումով պաշտամունքասեր եք,
Armenian 2019
Պօղոս Արիսպագոսին մէջտեղը կանգնեցաւ եւ ըսաւ. –Ո՜վ Աթենացիներ, կը տեսնեմ որ ծայր աստիճան կրօնասէր էք ամէն ինչով.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Պօղոսն էլ կանգնեց Արիսպագոսի միջին եւ ասեց. Ով Աթենացի մարդիկ, ես ձեզ ամեն կերպով կրօնասէր եմ տեսնում.
Armenian Eastern Bible 1994
Պօղոսը կանգնեց Արիսպագոսի մէջտեղում եւ ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք,
Armenian NEA
Պողոսը կանգնեց Արիսպագոսի մեջտեղում և ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի պաշտամունքասեր եք,
Armenian Western NT 1994?
Հետեւաբար Պօղոս կայնեցաւ Արիսպագոսի մէջ եւ ըսաւ. «Աթենացի՛ մարդիկ, կը նշմարեմ թէ ամէն ինչով չափազանց կրօնասէր էք: