Acts 18:2 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Ուր Հրեայ մը գտաւ Ակիւղաս անունով, ծնունդով պոնտացի, որ իր Պրիսկիղա կնոջ հետ նոր եկեր էր Իտալիայէն, (Կղօդիոս հրամայած էր, որ բոլոր Հրեաները Հռովմէն հեռանան,) ու անոնց քով գնաց։
Armenian 2017
ուր Հրեայ մը գտաւ Ակիւղաս անունով, ծնունդով պոնտացի, որ իր Պրիսկիղա կնոջ հետ նոր եկեր էր Իտալիայէն, (Կղօդիոս հրամայած էր, որ բոլոր Հրեաները Հռովմէն հեռանան), ու անոնց քով գնաց։
Armenian 2018
Նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի։ Նա իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կլավդիոսի հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային։ Պողոսը նրանց մոտ գնաց։
Armenian 2019
Այնտեղ գտաւ ծնունդով Պոնտացի Հրեայ մը, Ակիլաս անունով, որ իր կնոջ՝ Պրիսկիլայի հետ դեռ նոր եկած էր Իտալիայէն, որովհետեւ Կլաւդիոս կայսր հրամայած էր որ բոլոր Հրեաները Հռոմէն հեռացուին։ Պօղոս անոնց քով մնաց,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մի Հրէայ գտաւ՝ անունը Ակիւղաս, ազգով Պոնտացի, եւ նորա Պրիսկիղա կինն էլ, Իտալիայից նոր եկած, Կղօդիոսի հրամանի համեմատ՝ որ բոլոր Հրէաները Հռովմից հեռանան. Եւ նորանց մօտ գնաց։
Armenian Eastern Bible 1994
եւ այնտեղ գտաւ Ակիւղաս անունով մի հրեայի, ծագումով պոնտացի, որը իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից,
Armenian NEA
Այստեղ նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի, որն իր կնոջ՝ Պրիսկիլլայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կլավդիոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային, և հարեց նրանց։
Armenian Western NT 1994?
գտաւ Հրեայ մը՝ Ակիւղաս անունով, ծնունդով՝ Պոնտացի, որ իր Պրիսկիղա կնոջ հետ նոր եկած էր Իտալիայէն (քանի որ Կղօդիոս պատուիրած էր բոլոր Հրեաներուն՝ հեռանալ Հռոմէն), եւ գնաց անոնց քով: