Acts 19:13 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Բայց աստանդական Հրեաներէն մէկ քանիները, որոնք երդմնեցուցիչ էին, յանդգնեցան Տէր Յիսուսին անունը կանչել անոնց վրայ, որոնք չար ոգիներ ունէին եւ կ’ըսէին. «Ձեզ կ’երդմնցնենք այն Յիսուսով, որ Պօղոս կը քարոզէ»։
Armenian 2017
Բայց աստանդական Հրեաներէն մէկ քանիները, որոնք երդմնեցուցիչ էին, յանդգնեցան Տէր Յիսուսին անունը կանչել անոնց վրայ, որոնք չար ոգիներ ունէին եւ կ’ըսէին. «Ձեզ կ’երդմնցնենք այն Յիսուսով, որ Պօղոս կը քարոզէ»։
Armenian 2018
Շրջիկ հրեաներից ոմանք էլ, որ երդվեցնողներ էին, փորձեցին չար ոգիներ ունեցողների վրա Տեր Հիսուսի անունը կանչել՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսն է քարոզում»։
Armenian 2019
Քանի մը Հրեաներ, որոնք շրջուն երդմնեցուցիչներ էին, մարդոցմէ չար ոգիները հանելու համար յանդգնեցան Տէր Յիսուսի անունը գործածել, ըսելով. –Երդումով կը հրամայեմ ձեզի՝ այն Յիսուսին անունով որ Պօղոս կը քարոզէ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ թափառական Հրէաներից ոմանք, որ երդմնեցուցիչ էին, համարձակեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վերայ ասելով. Երդում ենք տալիս ձեզ այն Յիսուսովն որ Պօղոսը քարոզում է։
Armenian Eastern Bible 1994
Շրջիկ հրեաներից ոմանք, որ երդուեցնողներ էին, յանդգնեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրայ՝
Armenian NEA
Եվ ահա շրջիկ հրեաներից ոմանք, որ երդվեցնողներ էին, հանդգնեցին Տեր Հիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրա՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ Հիսուսով, որի մասին քարոզում է Պողոսը»։
Armenian Western NT 1994?
Ուստի թափառաշրջիկ Հրեաներէն ոմանք, որոնք ոգիներ կը հանէին՝՝, փորձեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողներուն վրայ՝ ըսելով. «Կ՚երդմնեցնենք ձեզ Յիսուսով՝ որ Պօղոս կը քարոզէ»: