Acts 19:26 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Եւ կը տեսնէք ու կը լսէք թէ այս Պօղոսը ո՛չ միայն Եփեսացիները հապա գրեթէ բոլոր Ասիացիները համոզելով՝ մտքերնին դարձուց, ըսելով թէ՝ ‘Ձեռքով շինուածները աստուածներ չեն’։
Armenian 2017
եւ կը տեսնէք ու կը լսէք թէ այս Պօղոսը ո՛չ միայն Եփեսացիները հապա գրեթէ բոլոր Ասիացիները համոզելով՝ մտքերնին դարձուց, ըսելով թէ՝ ‘Ձեռքով շինուածները աստուածներ չեն’։
Armenian 2018
Տեսնում եք ու լսում, որ այս Պողոսը ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայից բազում ժողովրդի համոզելով դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։
Armenian 2019
Եւ կը տեսնէք ու կը լսէք, թէ այդ Պօղոսը ո՛չ միայն Եփեսոսի, այլ գրեթէ ամբողջ Ասիա նահանգին մէջ մեծ բազմութիւն մը համոզելով մոլորեցուց, ըսելով՝ թէ «Ձեռքով շինուած աստուածները աստուած չեն»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ տեսնում էք ու լսում էք, որ այս Պօղոսը չէ թէ միայն Եփեսացիներից, բայց համարեա թէ բոլոր Ասիացիներից շատ ժողովուրդ համոզելով այն կողմը դարձրեց. Որ ասում է թէ Ձեռքով շինուածները աստուածներ չեն։
Armenian Eastern Bible 1994
եւ տեսնում էք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլեւ գրեթէ ամբողջ Ասիայի նահանգից այս Պօղոսը բազում ժողովուրդ
Armenian NEA
և տեսնում եք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայի նահանգից այս Պողոսը, բազում ժողովրդի համոզելով, դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։
Armenian Western NT 1994?
ու կը տեսնէք եւ կը լսէք թէ այս Պօղոսը ո՛չ միայն Եփեսոսի մէջ, այլ նաեւ գրեթէ ամբողջ Ասիայի մէջ մեծ բազմութիւն մը համոզեց ու մոլորեցուց, ըսելով թէ “ձեռքով շինուածները աստուածներ չեն”: