Acts 19:9 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Երբ մէկ քանիները կը յամառէին ու դէմ կը դնէին՝ բազմութեան առջեւ կը վարկաբեկէին այն ճամբան, ինք անոնցմէ հեռացաւ եւ աշակերտներ զատեց ու ամէն օր Տիւրան անուն մէկուն դպրատանը մէջ կը խօսէր։
Armenian 2017
Երբ մէկ քանիները կը յամառէին ու դէմ կը դնէին՝ բազմութեան առջեւ կը վարկաբեկէին այն ճամբան, ինք անոնցմէ հեռացաւ եւ աշակերտներ զատեց ու ամէն օր Տիւրան անուն մէկուն դպրատանը մէջ կը խօսէր։
Armenian 2018
Իսկ երբ ոմանք համառեցին ու չհավատացին՝ ժողովրդի բազմության առաջ նրանց վարդապետությունը վարկաբեկելով, նա բաժանվեց նրանցից, աշակերտներին առանձնացրեց և ամեն օր խոսում էր ոմն Տյուրանի դպրանոցում։
Armenian 2019
Սակայն երբ անոնցմէ ոմանք սկսան յամառօրէն հակաճառել եւ բազմութեան դիմաց վարկաբեկել Տիրոջ վարդապետութիւնը, Պօղոս ժողովարանէն քաշուեցաւ եւ Տիրոջ աշակերտածներն ալ միասին տարաւ, եւ ամէն օր կը խօսէր անոնց, Տիրան անունով մէկու մը դպրոցին մէջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր մի քանիսը յամառում էին եւ ընդդիմանում այն ճանապարհը բամբասելով բազմութեան առաջին, նա բաժանուեցաւ նորանցից՝ եւ աշակերտներին ջոկեց. Եւ ամեն օր խօսում էր մի Տիւրանի դպրանոցումը։
Armenian Eastern Bible 1994
Երբ ոմանք խստասիրտ էին մնում եւ ընդդիմանում՝ բազմութեան առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, նրանցից բաժանուեց,
Armenian NEA
Իսկ երբ ոմանք, բազմության առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, խստասրտությամբ չհամոզվեցին և ընդդիմացան՝ նրանցից բաժանվելով, աշակերտներին զատեց և ամեն օր խոսում էր Տյուրան անունով մեկի դպրանոցում։
Armenian Western NT 1994?
Բայց երբ ոմանք կը յամառէին ու չէին անսար՝ անիծելով այդ ճամբան բազմութեան առջեւ, հեռացաւ անոնցմէ, զատեց աշակերտները, եւ ամէն օր կը խօսէր Տիւրան անունով մէկու մը դպրանոցին մէջ: