Acts 20:6 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Մենք ալ Բաղարջակերացի օրերէն յետոյ Փիլիպպէէն նաւեցինք եւ հինգ օրուան մէջ Տրովադա հասանք անոնց քով ու հոն եօթը օր կեցանք։
Armenian 2017
Մենք ալ Բաղարջակերացի օրերէն յետոյ Փիլիպպէէն նաւեցինք եւ հինգ օրուան մէջ Տրովադա հասանք անոնց քով ու հոն եօթը օր կեցանք։
Armenian 2018
Իսկ մենք Բաղարջակերաց տոնի օրերից հետո նավարկեցինք Փիլիպպեից և հինգ օրից հասանք նրանց մոտ՝ Տրովադա, որտեղ կանգ առանք յոթ օր։
Armenian 2019
Իսկ մենք Բաղարջակերաց տօնի օրերը Փիլիպպէի մէջ անցուցինք, եւ ապա հոնկէ նաւ առնելով՝ հինգ օրէն իրենց միացանք Տրովադայի մէջ, ուր մնացինք եօթը օր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մենք բաղարջակերաց օրերիցն յետոյ նաւով գնացինք Փիլիպպէիցը, եւ մինչեւ հինգ օրն եկանք Տրովադա նորանց մօտ. Ուր եօթն օր դադարեցինք։
Armenian Eastern Bible 1994
Իսկ մենք Բաղարջակերաց տօնի օրերից յետոյ նաւարկեցինք Փիլիպպէից ու հինգ օրից հասանք Տրովադա, նրանց մօտ. այնտեղ կանգ
Armenian NEA
Իսկ մենք Բաղարջակերաց տոնի օրերից հետո նավարկեցինք Փիլիպպեից ու հինգ օրից հասանք Տրովադա՝ նրանց մոտ, որտեղ էլ կանգ առանք յոթ օր։
Armenian Western NT 1994?
Մենք ալ՝ Բաղարջակերքի օրերէն ետք՝ Փիլիպպէէն նաւարկեցինք, հինգ օրուան մէջ հասանք Տրովադա՝ անոնց քով, ու հոն կեցանք եօթը օր: