Acts 21:18 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Հետեւեալ օրը Պօղոս մեզի հետ Յակոբոսին քով գնաց ու բոլոր երէցներն ալ եկան։
Armenian 2017
Հետեւեալ օրը Պօղոս մեզի հետ Յակոբոսին քով գնաց ու բոլոր երէցներն ալ եկան։
Armenian 2018
Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի մոտ գնաց. բոլոր երեցներն էլ ներկա էին։
Armenian 2019
Յաջորդ օր, Պօղոս մեզի հետ միասին Յակոբոսի քով գնաց։ Եկան նաեւ բոլոր երէցները:
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց հետեւեալ օրը Պօղոսը մեզ հետ գնաց Յակոբոսի մօտ, եւ բոլոր երէցները եկան։
Armenian Eastern Bible 1994
Յաջորդ օրը Պօղոսը մեզ հետ Յակոբոսի մօտ մտաւ. եկան եւ բոլոր երէցները:
Armenian NEA
Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի մոտ մտավ. եկան նաև բոլոր երեցները։
Armenian Western NT 1994?
Հետեւեալ օրը Պօղոս մեզի հետ գնաց Յակոբոսի քով, ու բոլոր երէցներն ալ եկան: