Acts 21:3 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Եւ երբ Կիպրոս երեւցաւ, զանիկա ձախ կողմերնիս թողելով՝ դէպի Սուրիա նաւեցինք եւ Տիւրոս հասանք, վասն զի նաւը հոն պիտի թափէր իր բեռը։
Armenian 2017
Եւ երբ Կիպրոս երեւցաւ, զանիկա ձախ կողմերնիս թողելով՝ դէպի Սուրիա նաւեցինք եւ Տիւրոս հասանք, վասն զի նաւը հոն պիտի թափէր իր բեռը։
Armenian 2018
Եվ երբ Կիպրոսը երևաց, այն ձախ կողմում թողեցինք ու նավը դեպի Ասորիք ուղղեցինք, իջանք Տյուրոս, որովհետև նավը բեռն այնտեղ պետք է թափեր։
Armenian 2019
Երբ Կիպրոսը երեւցաւ, զայն մեր ձախին ձգելով՝ դէպի Սուրիա նաւեցինք եւ իջանք Տիւրոս, որովհետեւ այնտեղ նաւը իր բեռները պիտի պարպէր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր Կիպրոսն երեւեցաւ, նորան թողինք ձախ կողմը, եւ նաւն ուղղեցինք դէպի Սիւրիա եւ իջանք Տիւրոս. Որովհետեւ նաւը բեռը այնտեղ պիտի թափէր։
Armenian Eastern Bible 1994
Երբ Կիպրոսը երեւաց, այն թողեցինք ձախ կողմը, նաւարկեցինք դէպի Ասորիք եւ իջանք Տիւրոս, քանի որ նաւն այնտեղ իր բեռներն
Armenian NEA
Երբ Կիպրոսը երևաց, այն թողեցինք ձախ կողմում, նավարկեցինք դեպի Ասորիք և իջանք Տյուրոս, քանի որ նավն այնտեղ էր իր բեռները թափելու։
Armenian Western NT 1994?
Երբ Կիպրոս երեւցաւ, թողուցինք զայն ձախ կողմը, նաւարկեցինք դէպի Սուրիա ու հասանք Տիւրոս, որովհետեւ նաւը հո՛ն պիտի պարպէր իր ապրանքը: