Acts 21:38 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Չէ՞ որ դուն այն Եգիպտացին ես, որ քիչ ժամանակ առաջ չորս հազար սրիկայ մարդիկ ապստամբեցուցիր, անապատը հանեցիր»։
Armenian 2017
չէ՞ որ դուն այն Եգիպտացին ես, որ քիչ ժամանակ առաջ չորս հազար սրիկայ մարդիկ ապստամբեցուցիր, անապատը հանեցիր»։
Armenian 2018
Արդյոք դու այն եգիպտացին չե՞ս, որ այս օրերից առաջ խռովություն գցեց և չորս հազար ավազակաբարո մարդիկ անապատ հանեց»։
Armenian 2019
Դուն այն Եգիպտացին չե՞ս, որ ասկէ կարճ ժամանակ մը առաջ ապստամբելով՝ չորս հազար զինուած մարդասպաններ ետեւէդ անապատ քաշեցիր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արդեօք դու այն Եգիպտացին չե՞ս, որ այս օրերից առաջ շփոթութիւն արաւ՝ եւ չորս հազար սիկարեան մարդիկ հանեց անապատը։
Armenian Eastern Bible 1994
չլինի թէ դու ես այն եգիպտացին, որ սրանից օրեր առաջ ապստամբեցիր եւ անապատ հանեցիր չորս հազար սուսերաւոր մարդկանց»:
Armenian NEA
չլինի՞ թե դու ես այն եգիպտացին, որ օրեր առաջ ապստամբեցրիր և անապատ հանեցիր չորս հազար սուսերավոր ավազակների»։
Armenian Western NT 1994?
Դուն չե՞ս այն Եգիպտացին, որ ասկէ օրեր առաջ չորս հազար սրիկայ մարդիկ ապստամբեցուց եւ դուրս տարաւ՝ անապատը»: