Acts 23:21 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Բայց դուն անոնց մտիկ մի՛ ըներ, վասն զի անոնցմէ քառասունէ աւելի մարդիկ դարանամուտ եղած են անոր համար, որոնք ինքզինքնին անէծքի տակ դրին, որ չուտեն ու չխմեն, մինչեւ զանիկա սպաննեն ու հիմա պատրաստ են եւ քու հրամանիդ կը սպասեն»։
Armenian 2017
Բայց դուն անոնց մտիկ մի՛ ըներ, վասն զի անոնցմէ քառասունէ աւելի մարդիկ դարանամուտ եղած են անոր համար, որոնք ինքզինքնին անէծքի տակ դրին, որ չուտեն ու չխմեն, մինչեւ զանիկա սպաննեն ու հիմա պատրաստ են եւ քու հրամանիդ կը սպասեն»։
Armenian 2018
Արդ դու նրանց մի՛ լսիր, որովհետև նրանցից ավելի քան քառասուն մարդ դավ են նյութել նրա դեմ ու երդվել, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։
Armenian 2019
Բայց մտիկ մի՛ ըներ իրենց. որովհետեւ իրենց մէջէն քառասունէ աւելի մարդիկ իրենք զիրենք նզովքի տակ դնելով երդում ըրած են չուտել ու չխմել՝ մինչեւ չսպաննեն զայն. եւ հիմա դարան մտած ու պատրաստ՝ կը սպասեն քու հրամանիդ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց դու մի հաւատար նորանց. Որովհետեւ նորանցից քառասունից էլ աւելի մարդիկ դարան են մտել նորա համար, որ իրանց անձերն էլ նզովեցին, որ չ’ուտեն եւ չ’խմեն մինչեւ որ նորան չ’սպանեն. Եւ հիմա պատրաստ են եւ քո հրամանին են սպասում։
Armenian Eastern Bible 1994
Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից աւելի քան քառասուն մարդ դարան են մտել եւ նզովել են իրենք իրենց, որ ո՛չ ուտեն
Armenian NEA
Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից ավելի քան քառասուն մարդ դարան են մտել և երդվել են, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։
Armenian Western NT 1994?
Բայց դուն մտիկ մի՛ ըներ անոնց, որովհետեւ անոնցմէ քառասունէ աւելի մարդիկ դարան մտած են անոր համար, եւ իրենք զիրենք նզոված՝ որ ո՛չ ուտեն, ո՛չ ալ խմեն, մինչեւ որ սպաննեն զայն. ու հիմա պատրաստ են, եւ կը սպասեն քու խոստումիդ»: