Acts 23:22 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն հազարապետը պատանին ճամբեց եւ պատուիրեց. «Մարդու մի՛ ըսեր, որ այս բանը ինծի իմացուցիր»։
Armenian 2017
Այն ատեն հազարապետը պատանին ճամբեց եւ պատուիրեց. «Մարդու մի՛ ըսեր, որ այս բանը ինծի իմացուցիր»։
Armenian 2018
Ապա հազարապետն արձակեց պատանուն՝ պատվիրելով. «Ոչ ոքի չասես, որ այս բաների մասին ինձ հայտնել ես»։
Armenian 2019
Հազարապետը պատանին ճամբեց, պատուիրելով. –Ոեւէ մէկուն մի՛ ըսեր ինչ որ ինծի յայտնեցիր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ապա հազարապետն այն պատանուն արձակեց եւ պատուէր տուաւ, թէ ոչ ոքի չ’ասես, որ այս բանն իմաց արիր ինձ։
Armenian Eastern Bible 1994
Ապա հազարապետը արձակեց պատանուն՝ նրան պատուիրելով. «Ոչ ոքի մի՛ ասա, թէ այս բաներն ինձ տեղեկացրիր»:
Armenian NEA
Ապա հազարապետն արձակեց պատանուն՝ նրան պատվիրելով. «Ոչ ոքի մի՛ ասա, թե այս բաների մասին ինձ տեղեկացրիր»։
Armenian Western NT 1994?
Հետեւաբար հազարապետը արձակեց երիտասարդը՝ պատուիրելով անոր. «Ո՛չ մէկուն ըսէ թէ այս բաները յայտնեցիր ինծի»: