Acts 27:44 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Եւ մնացածները, ոմանք տախտակներով եւ ոմանք ուրիշ բաներով եւ այսպէս՝ ամէնքը ազատեցան, ցամաք ելան։
Armenian 2017
եւ մնացածները, ոմանք տախտակներով եւ ոմանք ուրիշ բաներով եւ այսպէս՝ ամէնքը ազատեցան, ցամաք ելան։
Armenian 2018
իսկ մնացածներից ոմանք՝ տախտակների վրա, ոմանք էլ՝ նավից ինչ-որ բանի վրա. և այդպես բոլորն էլ ցամաք ելան և փրկվեցին։
Armenian 2019
իսկ միւսները անոնց հետեւին՝ ոմանք տախտակներուն եւ ոմանք նաւուն միւս կտորներուն կառչելով։ Եւ այդպէս ալ բոլորը ազատեցան եւ ցամաք ելան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մնացածներն էլ որը տախտակներով եւ որը նաւի ուրիշ բաներով.եւ այնպէս եղաւ որ ամենքը պրծան դուրս եկան ցամաքը։
Armenian Eastern Bible 1994
իսկ միւսները՝ ոմանք տախտակների վրայ, ոմանք էլ նաւի այլ բեկորների վրայ ցամաք ելնեն: Եւ այսպէս ամէնքը, փրկուելով,
Armenian NEA
իսկ մյուսները՝ ոմանք տախտակների վրա, ոմանք էլ նավից ինչ-որ բանի վրա. այսպես բոլորն էլ ցամաք ելան և փրկվեցին։
Armenian Western NT 1994?
իսկ միւսները հետեւին՝ ոմանք տախտակներով, եւ ոմանք՝ նաւուն ուրիշ բաներով: Այսպէս՝ բոլորը ազատելով ցամաք հասան: