Acts 28:20 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Ուստի այս պատճառաւ աղաչեցի որ ձեզ տեսնեմ ու ձեզի խօսիմ. վասն զի Իսրայէլի յոյսին համար ես այս շղթան վրաս կը կրեմ»։
Armenian 2017
Ուստի այս պատճառաւ աղաչեցի որ ձեզ տեսնեմ ու ձեզի խօսիմ. վասն զի Իսրայէլի յոյսին համար ես այս շղթան վրաս կը կրեմ»։
Armenian 2018
Այս պատճառով է, որ այժմ խնդրեցի ձեզ տեսնել ու խոսել, որովհետև Իսրայելի հույսի համար եմ ես այս շղթայով կապված»։
Armenian 2019
Ճիշդ այդ պատճառով ալ խնդրեցի ձեզ տեսնել եւ խօսիլ, որովհետեւ այս շղթաները կը կրեմ ա՛յն անձին համար՝ որ Իսրայէլի յոյսն էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այս պատճառի համար աղաչեցի ձեզ հիմա որ տեսնեմ եւ խօսեմ. Որովհետեւ Իսրայէլի այն յոյսին համար եմ ես այս շղթայովը կապուած։
Armenian Eastern Bible 1994
Այս պատճառով է, որ խնդրեցի ձեզ՝ տեսնելու եւ խօսելու համար, քանի որ Իսրայէլի յոյսի համար է, որ այս շղթաների մէջ եմ
Armenian NEA
Այս պատճառով խնդրեցի ձեզ՝ տեսնելու և խոսելու, քանի որ Իսրայելի հույսի համար եմ այս շղթաների մեջ գտնվում»։
Armenian Western NT 1994?
Ուրեմն ասոր համար կանչեցի ձեզ՝ որպէսզի տեսնեմ ձեզ եւ խօսիմ ձեզի. որովհետեւ Իսրայէլի յոյսին համար կը կրեմ այս շղթան»: