Acts 28:5 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Իսկ անիկա գազանը կրակին մէջ թօթուելով՝ իրեն վնաս մը չեղաւ։
Armenian 2017
Իսկ անիկա գազանը կրակին մէջ թօթուելով՝ իրեն վնաս մը չեղաւ։
Armenian 2018
Պողոսը սողունին կրակի մեջ թափ տվեց, և իրեն ոչ մի վատ բան չպատահեց։
Armenian 2019
Պօղոս ձեռքը թափ տալով իժը կրակը ձգեց, առանց վնասուելու,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա այն գազանը կրակին մէջ թափ տուաւ. Եւ իրան ոչինչ վնաս չ’եղաւ։
Armenian Eastern Bible 1994
Ապա Պօղոսը գազանին կրակի մէջ թափ տուեց, եւ իրեն ոչ մի վատ բան չպատահեց.
Armenian NEA
Պողոսը սողունին կրակի մեջ թափ տվեց, իսկ իրեն ոչ մի վատ բան չպատահեց։
Armenian Western NT 1994?
Իսկ ինք թօթուեց անասունը կրակին մէջ, եւ ո՛չ մէկ վնաս կրեց: