Acts 5:15 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Այնպէս որ հիւանդները հրապարակները կը հանէին եւ պատգարակներով ու մահիճներով կը դնէին, որպէս զի Պետրոսին անցնելու ատենը՝ գոնէ անոր շուքը անոնց մէկուն վրայ իյնայ։
Armenian 2017
այնպէս որ հիւանդները հրապարակները կը հանէին եւ պատգարակներով ու մահիճներով կը դնէին, որպէս զի Պետրոսին անցնելու ատենը՝ գոնէ անոր շուքը անոնց մէկուն վրայ իյնայ։
Armenian 2018
այն աստիճան, որ հիվանդներին հրապարակներն էին հանում և իրենց պատգարակներով ու մահիճներով այնտեղ էին դնում, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը դրանցից մեկին հասներ։
Armenian 2019
այնպէս որ, Պետրոսի անցած ատեն՝ մարդիկ պատգարակներով ու մահիճներով հիւանդներ կը բերէին եւ հրապարակներու վրայ կը դնէին, որպէսզի գոնէ անոր շուքը իյնայ անոնցմէ մէկուն վրայ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մինչեւ որ հիւանդներին հանում էին հրապարակները, եւ իրանց պատգարակներովն եւ մահիճներովն այնտեղ էին դնում, որ Պետրոսը անցնելիս, գոնէ նորա շուքը նորանցից մէկի վերայ ընկնէ։
Armenian Eastern Bible 1994
այնքան, որ հիւանդներին հանում էին հրապարակները եւ դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպէսզի Պետրոսի անցնելու
Armenian NEA
նույնիսկ այնքան, որ հիվանդներին հանում էին հրապարակները և դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը հասնի նրանցից մեկին։
Armenian Western NT 1994?
այնպէս որ հիւանդները կը հանէին հրապարակները եւ կը դնէին պատգարակներով ու մահիճներով, որպէսզի Պետրոսի անցնելու ատեն՝ գոնէ անոր շուքը իյնայ անոնցմէ մէկուն վրայ: