Acts 7:51 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
‘Ով խստապարանոցներ ու սրտով եւ ականջով չթլփատուածներ, դուք ամէն ատեն Սուրբ Հոգիին հակառակ կը կենաք, ինչպէս ձեր հայրերը՝ այնպէս ալ դուք։
Armenian 2017
Ով խստապարանոցներ ու սրտով եւ ականջով չթլփատուածներ, դուք ամէն ատեն Սուրբ Հոգիին հակառակ կը կենաք, ինչպէս ձեր հայրերը՝ այնպէս ալ դուք։
Armenian 2018
Համառնե՛ր և սրտերով ու ականջներով անթլփատնե՛ր, դուք միշտ ընդդիմանում եք Սուրբ Հոգուն. ինչպես ձեր հայրերն էին, այնպես էլ դուք եք։
Armenian 2019
Ի՜նչքան յամառ էք դուք, որ բնաւ չէք զղջար եւ Աստուծոյ կանչը չէք լսեր, եւ այսպէս միշտ Սուրբ Հոգիին կը հակառակիք, ինչպէս ձեր հայրերը կ՚ընէին անցեալին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Խստապարանոցներ՝ եւ սրտերով եւ ականջներով չ’թլփատուածներ. Դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. Ինչպէս ձեր հայրերը այնպէս էլ դուք։
Armenian Eastern Bible 1994
Կամակորնե՛ր, որոնց սիրտն ու ականջները փակ են Աստծու կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. ինչպէս որ ձեր
Armenian NEA
Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։
Armenian Western NT 1994?
«Խստապարանոցնե՛ր ու սիրտով եւ ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ կ՚ընդդիմանաք Սուրբ Հոգիին, ինչպէս ձեր հայրերը՝ այնպէս ալ դուք: