Amos 1:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը այսպէս կ’ըսէ. «Եդովմի երեք օրինազանցութիւններուն համար Ու չորսին համար անոր պատիժը պիտի չջնջեմ, Քանզի իր եղբայրը սուրով հալածեց, Իր ողորմութիւնը դադրեցուց, Իր բարկութիւնը միշտ բորբոքեցուց Ու իր կատաղութիւնը յաւիտեան պահեց։
Armenian 2018
Տերն այսպես է ասում. «Եդովմի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև սրով հալածեց իր եղբորը և շարունակեց անողոք լինել և իր բարկությունը միշտ բորբոքեց և իր ցասումը հավիտյան պահեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս է ասում Տէրը. Եդովմի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ սրով հալածեց իր եղբօրը, եւ կտրեց իր ողորմութիւնը, եւ միշտ պատառեց իր բարկութիւնը, եւ իր ցասումը պահեց յաւիտեան.
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Տէրը. «Եդոմի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ նա սրով հալածեց իր եղբօրը,
Armenian NEA
Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։