Amos 2:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տէրը այսպէս կ’ըսէ. «Յուդայի երեք օրինազանցութիւններուն համար Ու չորսին համար անոր պատիժը պիտի չջնջեմ, Քանզի Տէրոջը օրէնքը անարգեցին Ու անոր պատուիրանները չպահեցին, Հապա իրենց ստութիւններով մոլորեցան, Որոնց հետեւեր էին իրենց հայրերը։
Armenian 2018
Այսպես է ասում Տերը. «Հուդայի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մերժեցին Տիրոջ օրենքը և նրա կանոնները չպահեցին, նրանց մոլորեցրին իրենց ստերը, որոնց հետևից գնացել էին իրենց հայրերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս է ասում Տէրը. Յուդայի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. որովհետեւ նորանք անարգեցին Տիրոջ օրէնքը, եւ նորա պատուիրանքները չպահեցին. այլ նորանց մոլորեցրին իրանց սուտերը, որոնց ետեւից գնացել էին իրանց հայրերը.
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Տէրը. «Յուդայի երկրի որդիների երեք ամբարշտութիւններիեւ մանաւանդ չորրորդի համարես պիտի պատժեմ նրանց,
Armenian NEA
Այսպես է ասում Տերը. «Հուդայի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ մերժեցին Տիրոջ օրենքները և նրա հրամանները չպահեցին, մոլորեցրին նրանց իրենց ստեղծած սնոտի բաներով, որոնց հետևից գնացին նրանց հայրերը։