Amos 2:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնք աղքատներուն գլխուն վրայ եղող երկրի հողին կը ցանկան՝ ՝, Չքաւորներուն ճամբան կը ծռեն Եւ իմ սուրբ անունս պղծելու համար Տղան ու հայրը միեւնոյն աղջկան կը մտնեն
Armenian 2018
Նրանք կոխկռտում են աղքատների գլխին, ինչպես որ կոխում են երկրի հողի վրա, խոնարհների ճանապարհը շեղում են, և որդին ու իր հայրը միևնույն աղջկա մոտ են գնում, որպեսզի պղծեն իմ սուրբ անունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որոնք փափաքում են երկրի հողին աղքատների գլխին, որոնք չքաւորների ճանապարհը ծռում են, եւ մարդն ու իր հայրը միեւնոյն աղջկան մօտ են գնում, որպէս զի պղծեն իմ սուրբ անունը։
Armenian Eastern Bible 1994
նրանց, որ տրորում են երկրի հողը, որ կռփահարում էին աղքատների գլուխները, շեղում խոնարհների ճանապարհը, եւ հայր ու
Armenian NEA
որ կոխկռտում են երկրի հողը, կռփահարում էին աղքատների գլուխները և շեղում խոնարհների ճանապարհները, և հայր ու որդի միևնույն բոզի մոտ էին մտնում, որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։