Amos 2:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Ես անոնց առջեւէն Ամօրհացին բնաջինջ ըրի, Որուն բարձրութիւնը եղեւիններու բարձրութեանը պէս էր, Անիկա կաղնիներու պէս ամուր էր։ Վերէն անոր պտուղը Եւ վարէն անոր արմատները բնաջինջ ըրի։
Armenian 2018
Ես նրանց առաջ բնաջնջեցի ամորհացուն, որի բարձրությունը եղևնիների բարձրության պես էր, և որը պինդ էր կաղնիների նման։ Եվ ես նրա վրայից վերացրի իր պտուղը, իսկ տակից՝ նրա արմատները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց ես բնաջինջ արի Ամօրհացիին նորանց առաջին, որի բարձրութիւնը եղեւինների բարձրութեան պէս էր, եւ որ պինդ էր կաղնիների նման. եւ ես փչացրի նորա պտուղը իր վերայից, եւ նորա արմատները՝ տակիցը։
Armenian Eastern Bible 1994
Բայց ես նրանց առաջից վերացրի Ամորհացուն, որի հասակը մայրու բարձրութիւն ունէր, եւ նա հզօր էր կաղնու պէս, վերացրի նրա
Armenian NEA
Բայց ես ամորհացուն վերացրի նրա երեսից, որի հասակը մայրու բարձրություն ուներ, և հզոր էր կաղնու պես. վերացրի նրա պտուղը՝ վերևից, և նրա արմատները՝ ներքևից»։