Amos 3:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Միթէ թռչունը երկրի վրայ վարմի մէջ կ’իյնա՞յ, Եթէ անոր համար որոգայթ լարուած չըլլայ. Վարմը երկրէն կը վերցուի՞, Երբ բան մը բռնած չըլլայ։
Armenian 2018
Մի՞թե թռչունը գետնի վրա ցանցի մեջ կընկնի, եթե որոգայթը չլինի. մի՞թե ցանցը բարձրանում է գետնից, եթե մի որս որսած չլինի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի՞թէ վայր կ'ընկնի թռչունը երկրի վերայ վարմի մէջը, եթէ նորա համար լարող եղած չ'լինի. մի՞թէ վարմը վեր կ'առնուի երկրի վերայից, եթէ մի որս որսած չ'լինի։
Armenian Eastern Bible 1994
Թռչունը գետին կ՚ընկնի՞ առանց թռչնորսի, գետնի վրայ թակարդը կը շրխկա՞յ, եթէ ոչինչ չի բռնուել:
Armenian NEA
Թռչունն առանց որսորդի գետնին կընկնի՞, թակարդը գետնի վրա կշրխկա՞, եթե ոչինչ բռնած չլինի։