Amos 3:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ազովտոսի մէջ՝ պալատներու վրայ Ու Եգիպտոսի մէջ պալատներու վրայ կանչեցէ՛ք ու ըսէ՛ք. «Սամարիայի լեռներուն վրայ հաւաքուեցէ՛ք Եւ անոր խռովութիւնները Ու բռնութիւնները տեսէ՛ք»։
Armenian 2018
Ազդարարե՛ք Ազովտոսի ամրոցների վրա և Եգիպտոսի երկրի մեջ՝ ամրոցների վրա, և ասացե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների վրա և տեսե՛ք նրա միջի բազում խռովությունները և նրա մեջ գործված հարստահարությունները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Հրատարակեցէք Ազովտոսի պալատների վերայ, եւ Եգիպտոսի երկրի մէջ պալատների վերայ, եւ ասեցէք. Ժողովուեցէք Սամարիայի սարերի վերայ, եւ մտիկ արէք նորա միջի շատ խռովութիւններին եւ նորա միջի հարստահարութիւններին։
Armenian Eastern Bible 1994
Յայտնեցէ՛ք Ասորեստանի գաւառներում,Եգիպտացիների երկրի գաւառներում եւ ասացէ՛ք. «Հաւաքուեցէ՛ք Սամարիայի լերան վրայեւ
Armenian NEA
Հայտարարե՛ք ասորեստանցիների գավառներում և եգիպտացիների երկրի գավառներում և ասե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռան վրա և տեսե՛ք բազում հրաշալիքներ նրա մեջ ու բռնությունը նրա մեջ։